Շաքի գետից թույլատրվածից 13.5 մլն խմ ավել ջուր են վերցրել․ տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության․ «Էկոսֆերա»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա, ստուգում է կատարել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։

Ստուգման արդյունքում տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է՝ խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։

Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13,538,687 խմ ավելի ջրառ, խախտել է ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։

Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ 27,077,374 ՀՀ դրամի չափով: Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Leave a Comment