Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է․ Մարտինես

Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում աշխարհի լավագույն հարձակվողը: Արգենտինացի ֆուտբոլիստն առանձնացրել է Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի ռմբարկու Հարի Քեյնին։

«Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է։ Ես նրան նույնիսկ Հոլանդից բարձր եմ դասում՝ հաշվի առնելով գնդակը վերահսկելու, օղակների միջև կապ ստեղծելու և խաղը կարդալու նրա ունակությունները, ինչպես նաև օդային պայքարներում գերազանց գործելու հմտությունը։ Քեյնն ուղղակի ֆենոմեն է», — արգենտինացու խոսքերը մեջբերում է Touchline-ը։

Հարի Քեյնը Լոնդոնի «Տոտենհեմից» «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականին՝ 95 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 57 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment