ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը շատ շուտով կավարտվի։ Նա այս հայտարարությունն արել է երեքշաբթի օրը Սպիտակ տանը ամերիկացի օրենսդիրների հետ միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս։
«Մենք շատ արագ կավարտենք այս պատերազմը։ Նրանք (Իրանը) իսկապես ցանկանում են գործարք, նրանք հոգնել են։ Դա տեղի կունենա, և տեղի կունենա արագ», – ասել է ամերիկացի առաջնորդը։
Ըստ Թրամփի, ԱՄՆ-ը պատերազմը սկսել է Իսլամական Հանրապետության դեմ, քանի որ «նրանք միջուկային զենք ունենալու մտադրություն ունեին»։
«Մենք թույլ չենք տա, որ նրանք միջուկային զենք ձեռք բերեն», – պնդել է Սպիտակ տան ղեկավարը։