Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու ՄԻ պաշտպանության ազգային համակարգը

Օմբուդսմենի հաստատությունների անկախության ամրապնդման վերաբերյալ բարձր մակարդակի քննարկմանը ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Վենետիկի և Փարիզի սկզբունքներին, որոնք կարևոր հիմք են օմբուդսմենի հաստատությունների անկախության, հեղինակության և արդյունավետության ապահովման համար, հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից:

Պատվիրակությունն ընդգծել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում՝ նշելով, որ հաստատությանը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից շնորհվել է ամենաբարձր՝ «A» դասի կարգավիճակ։

Անդրադարձ է կատարվել նաև հաստատության իրավական շրջանակի բարելավմանն ուղղված շարունակական բարեփոխումներին։ Նշվել է, որ 2025թ. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունների ավելի քան 70%-ը պետական մարմինների կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն իրականացվել է։

Leave a Comment