Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը 2026 թվականի աշխարհի առաջնության համար, որը կկայանա ամռանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեբաստիեն Դեզաբրի կողմից հրավիրված 25 ֆուտբոլիստների ցանկում է նաև Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն։
Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր լիգան իր ներկայացուցիչը կունենա ֆուտբոլային աշխարհի գլխավոր ստուգատեսում։