ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը վստահ է, որ ԱՄՆ-ն և Իրանը հնարավորություն ունեն վերականգնելու իրենց երկկողմ հարաբերությունները՝ հգործարք կնքելով։ Նա այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ մենք այստեղ հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները։ Սա է այն, ինչ նախագահը խնդրել է մեզ անել, և սա է այն, ինչի վրա մենք կշարունակենք աշխատել, բայց տանգո պարելու համար երկու հոգի է պետք։ Մենք չենք կնքի համաձայնագիր, որը թույլ կտա իրանցիներին ունենալ միջուկային զենք», – ասել է Վենսը։
Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։