ՌԴ քաղաքացի՞ է, թե՝ ոչ. Ալեն Սիմոնյանը պնդում է, Նարեկ Կարապետյանը՝ հերքում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր սոցցանցի էջում մի փաստաթուղթ է տեղադրել՝ հարցնելով՝ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյանի անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի: Սիմոնյանը չի հայտնել, թե դա ինչ փաստաթուղթ է և որտեղից է այն իր ձեռքի տակ հայտնվել:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց դիմեց Սիմոնյանին, թե «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք»: «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»:

Հայաստանյան օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձին պատգամավորի թեկնածու լինել:

Leave a Comment