Դանիայում գահից հրաժարված թագուհին դուրս է գրվել հիվանդանոցից

Դանիայի թագուհի Մարգրետ II-ը, որը գահից հրաժարվել էր 2024 թվականի հունվարին, դուրս է գրվել հիվանդանոցից սրտի կաթվածից և վիրահատությունից հետո, հայտարարել է Թագավորական պալատի մամուլի ծառայությունը։

«Նորին Մեծություն թագուհի Մարգրետեն այսօր դուրս է գրվել Թագավորական ազգային հիվանդանոցից և կվերադառնա Ֆրեդենսբորգի ամրոց», – ասվում է հայտարարության մեջ։ Թագուհուն հրամայվել է հանգստանալ, ուստի, մայիսի 23-ին նախատեսված նրա պանտոմիմային ներկայացումը չեղարկվում է, բացատրում է մամուլի ծառայությունը։

86-ամյա թագուհի Մարգրետեն մայիսի 14-ից գտնվում էր Կոպենհագենի Թագավորական ազգային հիվանդանոցում։ Նա ենթարկվել է սրտի մկանները սնուցող նեղացած կամ խցանված կորոնար անոթները բացելու համար նախատեսված նվազագույն ինվազիվ միջամտության։

Leave a Comment