Շարունակվում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչների հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում նշել է.
«Շիրակի մարզում առաջիկայում մոտ 5 տասնյակ դպրոց փակվելու է: Նոր դպրոց կառուցել չի նշանակում, որ գործող դպրոցները պետք է փակել, դրանք ևս պետք է պահպանվեն: Համայնքն առանց դպրոցի գոյություն ունենալ չի կարող»:
Նա՝ անդրադառնալով ուսուցիչների և դասախոսների վարձատրությանը, նշել է, որ դրանք էականորեն բարձրանալու են և իրենք վերափոխման են ենթարկելու ուսուցիչների ներկայիս նվաստացուցիչ ատեստավորման համակարգը:
Խոսելով քարոզարշավի օրերին տեղի ունեցած միջադեպերից, երեկ Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցածից Աննա Գրիգորյանը նշել է.
«Այս պետությունը քանդող իշխանությունը, եթե առաջ ինչ-որ պլաններ թաքցնում էր, հիմա ընտրության գնացել է շատ հստակ խոստումներով»: