Զելենսկին խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ուկրաինան ձգտում է կարգավորել հարաբերությունները և ամրապնդել համագործակցությունը Վրաստանի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Telegram-ում։

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նույնպես հաղորդել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ իր զրույցի մասին։ Մենք ձգտում ենք կարգավորել հարաբերությունները և համագործակցել փոխադարձ հարգանքի և փոխադարձ ամրապնդման հիման վրա», – նշվում է հրատարակության մեջ։

Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment