Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 18-20 աստիճան, երեկոյան՝ 15-17 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 13-17 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 14-17, հովտային շրջաններում՝ 17-21 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 14-19 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 18-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 19-22 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 10-13 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 19-22։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18, հովտային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 19-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 15 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 13 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
