«Սարդարապատը» կխաղա ՀՊԼ-ում

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում Արմավիրը ներկայացնող «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը 2-1 հաշվով հաղթանակ է տարել «Սյունիքի» նկատմամբ և վաստակելով 73 միավոր առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար:

​Այսպիսով Արմավիրը ներկայացնող ակումբը պաշտոնապես նվաճել է նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր:

Հաջորդ մրցաշրջանում բարձրագույն դիվիզիոնը կհամալրվի նորեկով, ինչի արդյունքում Արմավիրը երկար դադարից հետո կունենա իր ներկայացուցիչը երկրի գլխավոր առաջնությունում:

Leave a Comment