Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումների կրկնության դեպքում նրանց դեմ բացել «նոր ճակատներ», ինչպես նաև կիրառել պայքարի նոր մեթոդներ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսլամական հանրապետության բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան:
«Եթե հակառակորդը կրկին հարձակվի մեր երկրի վրա, մենք նրա դեմ նոր ճակատներ կբացենք՝ օգտագործելով պայքարի նոր գործիքներ և մեթոդներ»,- հայտարարել է Աքրամինիան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրաժարվել է մայիսի 19-ին նախատեսված Իրանին հարվածելու ծրագրից՝ Քաթարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով։ Այդ երկրները հնարավոր են համարում Թեհրանի հետ համաձայնության գալը, որը կենթադրի Իրանի հրաժարումը միջուկային զենքից։
