«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը The insider թերթի հրապարակումը վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ФСБ աշխատակից լինելու մասին անվանել է պատվիրված։
Թերթի պնդմամբ, Կարապետյանը 1999 թվականին ՌԴ քաղաքացիություն ստանալու ժամանակ նշված է եղել որպես ФСБ-ի աշխատակից։
Կարապետյանը հայտարարել է, որ ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի վաղ՝ 1993-94 թվականներին, հետևաբար հարցը փակված է։
«ФСБ-ի հետ եթե մեկը երկրում կապ ունի, միայն Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ մարդ կապ չունի։ Արդեն ФСБ-ի եֆրեյտր Փաշինյաննա մենակ։ Ես ասում եմ, ես գաղտնիք եմ ասում, դուք էլ իրան գնացեք, հարցրեք, շուտով ստանալու է սերժանտ, ինքը բարձրանում է պաշտոնում»,- շեշտել է Կարապետյանը։
Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ նարեկ Կարապետյանն իր հերթին «նոնսենս» է անվանել հոդվածը։
«Լրատվամիջոցին ինչ-որ տվյալներ տվել են իշխանական շրջանակները որպեսզի ինչ-որ բաներ գցեն։ Աշխարհում կա ֆոտոշոփ։ Ինչը հերքես, դուք կարո՞ղ եք հերթել, որ Ինդոնեզիայի հատուկ ծառայությունների սպա չեք»,- ասել է նա լրագրողին։
Կարապետյանը հավաստիացրել է, որ իրենց տոհմում չի եղել ոչ մի ուժային կատույցի ներկայացուցիչ։
«Մենք տնտեսագետներ ենք, իսկ Կարապետյանի կյանքն անցել է բոլորի աչքի առջև։ Իսկ այս հոդվածն ո՞վ է պատվիրել, կարո՞ղ է ինչ-որ աշխատակազմի ղեեկավար պետական ռեսուրսների վատնում է կատարել և սխալ տեղեկությունների վրա է գումար ծախսում»,- ընդգծել է նա։
