Գվարդիոլան իր հեռանալու մասին խոսել է ֆուտբոլիստների հետ. The Sun

Գվարդիոլան իր հեռանալու մասին խոսել է ֆուտբոլիստների հետ. The Sun

«The Sun»-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այսօր կայանալիք «Բորնմութի» դեմ խաղի նախօրեին ֆուտբոլիստներին հայտնել է, որ առաջիկա կիրակի օրը կլքի ակումբը:

55-ամյա իսպանացի մասնագետը շատ է զայրացել իր հեռանալու մասին լուրերի արտահոսքից և երեկ ուշ երեկոյան հատուկ տեսազանգով հաստատել է տեղեկությունը՝ ներողություն խնդրելով թիմից նման ֆորսմաժորային իրավիճակի համար:

Հաղորդվում է, որ ակումբի ֆուտբոլիստները գտնվում են շոկային վիճակում, քանի որ դեռ շաբաթ օրը նրանց վստահեցրել էին, թե մարզիչը մնում է զբաղեցրած պաշտոնում։ 

Գվարդիոլայի վերջին հանդիպումը «մանչեսթերյան» ակումբի ղեկին կլինի «Ասթոն Վիլայի» դեմ առաջիկա կիրակնօրյա խաղը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment