Հարկային վարչարարության բարեփոխումների նոր փուլ․ ընդլայնվում են հարկ վճարողի լսված լինելու հնարավորությունները և բարձրացվում քրեական պատասխանատվության շեմերը

Հարկերը չվճարելու հանցանքի շեմի բարձրացում, հանցանքի վերաբերյալ հաղորդումը ներկայացնելու նոր կանոններ, գույքի արգելադրման ընթացակարգերի լավարկում․ հարկային վարչարարության բարեփոխումներ՝ հօգուտ հարկ վճարողների։ Կառավարության, ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հարկային և Քրեական օրենսգրքերում ու Քրեական դատավարության օրենսգրքում։

Բարեփոխումների նպատակն է ապահովել իրավական հստակությունը, տնտեսվարողների իրավունքների համաչափ պաշտպանությունը, ինչպես նաև նվազեցնել հարկերից խուսափման փոքր դեպքերի քրեականացումը, միաժամանակ, ապահովելով արդյունավետ հարկային հսկողությունը և կանխատեսելի վարչարարությունը։

Մանրամասները՝ այստեղ:

Leave a Comment