ՀՖՖ-ն մեծ նախագիծ է պատրաստում Ինիեստայի ակադեմիայի հետ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, Հայաստան էին ժամանել «Ինիեստա» ակադեմիայի տնօրեն Իվան Կասկալեսն ու կրթական և մարզումային ծրագրի ղեկավար Ռուբեն Բոնաստրեն։

Նրանք այցելել են Հանրապետական մարզադաշտ, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքներին և ներկա եղել «Սարդարապատ» – «Սյունիք» հանդիպմանը։

Կասկալեսը և Բոնաստրեն ՀՖՖ ղեկավարության հետ քննարկել են «Ինիեստա» ակադեմիայի կրթական ծրագիրը Հայաստան բերելու հնարավորությունը։ Դիտարկվում է ծրագիրը ներդնել Դավթաշենում կառուցվելիք ֆուտբոլի ակադեմիայում։ Հետագայում հնարավոր է համագործակցությունը շարունակվի նաև մարզային այլ ակադեմիաներում։

Այս համագործակցությունը հերթական կարևոր քայլն է հայկական ֆուտբոլում ժամանակակից կրթական և զարգացման մոդելների ներդրման ճանապարհին։

ՀՖՖ-ն շարունակում է հետևողական աշխատանքը միջազգային փորձի ներգրավման, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։

Leave a Comment