Ուզում եմ տեսնել ուժեղագույնի հաղթանակը. Յուրա Մովսիսյանը՝ ՌԴ Գավաթի եզրափակչի մասին

Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կիսվել է Ռուսաստանի Գավաթի եզրափակչի վերաբերյալ իր սպասելիքներով։

Վճռորոշ խաղում, որը կկայանա մայիսի 24-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, տիտղոսի համար կպայքարեն հայ հարձակվողի նախկին թիմերը։

​«Ես հավասարապես սիրում եմ երկու ակումբներն էլ և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում։ Գիտեմ, որ «Կրասնոդարը» պարտվել է նախորդ եզրափակչում, բայց այս անգամ պարզապես ցանկանում եմ գեղեցիկ ֆուտբոլ վայելել և տեսնել ուժեղագույնի հաղթանակը»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։

Leave a Comment