
«Հիշում եք, երբ Մովսեսը 40 տարի իր ժողովրդին անապատների միջով ուղեկցեց դեպի Ավետյաց երկիր, մեր 40 տարին ավարտվել է, մենք տեղ ենք հասել»,-Սպիտակում նախընտրական ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Սպիտակցի մի տարեց մարդ ընդհատեց Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթը։
«Ես իմ երեխուն եմ ուզում, Ազատ գյուղում տարավ վառեց»,-հայտարարեց սպիտակցին, որը պարզվեց Ազատ գյուղում այրված զինծառայող Արամ Մանուկյանի պապն է՝ Արտյոմ Գրիգորյանը։
«Հա, հայրիկ ջան, հա… Ժողովուրդ ջան, էս հիմա թրենդ է դառել, ամեն տեղ մեկին ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք»,- ասաց Փաշինյանը, նշելով թե, փողով ուղարկել են, որ խանգարի։
Փաշինյանի թիկնապահները փակեցին այրված զինծառայող Արամ Մանուկյանի պապի բերանը և հեռացրին հավաքի վայրից։
Քաղաքացին դիմադրում էր՝ ասելով, որ իր իրավունքներն է իրացնում և որ ինքը ահաբեկիչ չէ։