Սահմանների բացումը կբարձրացնի անվտանգության մակարդակը. Լիտվայի ԱԳ նախարար

Հայաստանն ու Լիտվան այսօր ստորագրել են Ռազմավարական գործընկերության հռչակագիրը, ինչի մասին մամուլի ասուլիսում հայտնել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը։ Ըստ նրա՝ այս փաստաթուղթն ընդլայնելու է երկու երկրների համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։

Նա հույս է հայտնել, որ Լիտվան կկարողանանք օգնել Հայաստանին արագացնել վիզաների ազատականացման գործընթացը։

Նա հայտնել է, որ իր հայ պաշտոնակիցը՝ Արարատ Միրզոյանը, տեղեկացրել է Հայաստան- Ադրբեջան, Հայաստան- Թուրքիա հարաբերությունների դրական առաջխաղացումների մասին եւ շեշտել, որ Լիտվան աջակցում է խաղաղության գործընթացին։

«Սահմանները բացելով, բացելով ճանապարհը, ենթակառուցվածքները, բացելով ժողովուրդների միջև կապերը, ազատ դարձնելով ապրանքների շրջանառությունը՝ այս ամենը ավելի կբարձրացնի անվտանգության մակարդակը»,- ասել է նախարար Բուդրիսը։

Արարատ Միրզոյանը հանդիպման արդյունքներում առավել ընդգծել է Լիտվայի հետ տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբերանվտանգության ոլորտներում, «որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի»։

Leave a Comment