Մերի Մոսինյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման ցանկից

Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, ինչպես նաև նույն դատարանի նախագահի պարտականությունները կատարողի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի   2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է վերջինիս անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 14-ը ներառյալ: Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից

Leave a Comment