Արման Ծառուկյանը նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում

UFC-ի թեթև քաշայի կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը վիճաբանություն է ունեցել Ջեյք Փոլի Most Valuable Promotions (MVP) նորամուտային մրցաշարի մասնակիցներից մեկի՝ Նամո Ֆազիլի հետ։

​Մրցաշարի մենամարտերից մեկում Ֆազիլը երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքով հաղթել է Ջեյք Բաբիանին, ինչից հետո դիմել է Ծառուկյանին.

«Արմա՛ն, որտե՞ղ ես։ Մենք պետք է խոսենք, փոքրի՛կս»։

​Դահլիճը լքելիս Ֆազիլը գտել է Ծառուկյանին։ Մարտիկները զրուցել են բարձր տոնով, հետո Ծառուկյանը փորձել է ճեղքել արգելապատնեշը, սակայն դա թույլ չեն տվել անվտանգության աշխատակիցները։ Ավելի ուշ վիճաբանությունը շարունակվել է ենթատրիբունային հատվածում՝ Ջեյք Փոլի ներկայությամբ։

​Նշվում է, որ Ծառուկյանի և Ֆազիլի միջև լարվածությունն առաջացել էր այս շաբաթ, երբ մարտիկները լեզվակռվի էին բռնվել Հայաստանի քրդական համայնքի վերաբերյալ Ծառուկյանի արած մեկնաբանությունների պատճառով։

Leave a Comment