Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են երկու ոսկե, երեք արծաթե, չորս բրոնզե մեդալներ ու թիմային հաշվարկով զբաղեցրել երրորդ տեղը։ Մեդալների հաշվարկով առաջին տեղում Ռուսաստանի, երկրորդ տեղում՝ Ուկրաինայի մարզիկներն են։
Առաջնությունն անցկացվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 16-17-ին։
Հայաստանի հավաքականի մեդալակիրները.
Մարզական սամբո, տղամարդիկ.
Կարեն Սարգսյան- 58 կգ-ոսկի
Բորիս Շատվերյան- 79 կգ-բրոնզ
Գոռ Հարությունյան- 88 կգ-ոսկի
Մարտական սամբո, տղամարդիկ
Նարեկ Գոգինյան- 58 կգ-բրոնզ
Մայիս Ներսեսյան- 64 կգ-արծաթ
Արսեն Ավեդիսյան- 71 կգ-արծաթ
Գևորգ Ազատյան- 79 կգ-բրոնզ
Լեոնիդ Մելիքյան- 98 կգ-արծաթ
Մխիթար Թեմուրյան- 98+-բրոնզ