«Մանչեսթեր Սիթին» նախապատրաստվում է սուպերտրանսֆերի

Ֆրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը։ Այս մասին հաղորդում է ElNacional պարբերականը։

Անգլիական ակումբը ծրագրում է 21-ամյա պորտուգալացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նևեշի տրանսֆերի համար «մանչեսթերցիները» պատրաստ են հատկացնել 115 միլիոն եվրո։

​Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նևեշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։

Leave a Comment