Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերը, անդրադարձել ԻԻՀ շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին:

Դեսպան Հակոբյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի հարթել դիվանագիտության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ԻԻՀ շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև երախտագիտություն հայտնել ռազմական գործողությունների օրերին Հայաստանի կառավարության կողմից տրամադրված մարդասիրական աջակցության համար:

Leave a Comment