Մխիթարյանը՝ «Ինտեր»-«Վերոնա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 37-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Վերոնային»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

​Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, հյուրերի պաշտպան Անդրիաս Էդմունդսոնը գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ առաջ մղելով միլանյան ակումբին։ Սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին (90+1) «Վերոնայի» հարձակվող Կիրոն Բոուին կարողացել է վերականգնել հաշվի հավասարությունը։

«Ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Leave a Comment