ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական կոշտ հայտարարությունն է արել լրատվամիջոցների հասցեին։
Թրամփը նշել է, որ նույնիսկ այն դեպքում, եթե Իրանը լիովին հանձնվի, ընդունի իր ռազմական պարտությունը և ստորագրի համապատասխան փաստաթղթեր, ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ միևնույն է դա կներկայացնեն որպես Թեհրանի հաղթանակ՝ Վաշինգտոնի նկատմամբ։
Նրա խոսքով՝ «The New York Times»-ը, «The Wall Street Journal»-ը և CNN-ը, ինչպես նաև «կեղծ լուրեր տարածող մյուս մեդիաները», կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր աղավաղում են փաստերը։
Թրամփը նաև քննադատել է Դեմոկրատական կուսակցությանը՝ հայտարարելով, որ «դեմոկրատներն ու լրատվամիջոցները լիովին կորցրել են իրենց ճանապարհը» և «բացարձակապես խելագարվել են»։
