Քիչ առաջ ձերբակալվել է այսօր Երևանի Արաբկիր համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Նրա հեռախոսները անջատված են, իսկ ֆեյսբուքայն էջը, որտեղ նա վերջերս ակտիվորեն քննադատել է Նիկոլ Փաշինյանին, հեռացված է։ Նրա գտնվելու վայրի մասին հարազատները տեղեկություն չունեն»,– նշել է Երիցյանը։