Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է հանտավիրուսով վարակման 11-րդ դեպքը, X սոցիալական ցանցում հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
Դեպքը հայտնաբերվել է MV Hondius կրուիզային լայների ուղևորի մոտ, որն, ըստ Գեբրեյեսուսի, ներկայումս ստանում է համապատասխան բժշկական օգնություն։
ԱՀԿ ղեկավարը ներկայացրել է հիվանդության ընդհանուր վիճակագրությունը աշխարհում:
«Ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 11 դեպք (9 հաստատված, 2 հավանական)՝ ներառյալ 3 մահվան ելքով»,- ասել է նա:
