«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն իր վերջին տնային հանդիպումն է անցկացրել թիմի կազմում: Ֆրանսիացին ընդգրկված է եղել մեկնարկային կազմում Լա լիգայի՝ 37-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում և օգնել է տանել հաղթանակ՝ արդյունավետ փոխանցում կատարելով Ադեմոլա Լուկմանին:
Հանդիպման ավարտից հետո 35-ամյա հարձակվողը, հանդիսականներին ուղղված հրաժեշտի խոսքում, հիշել է 2019 թվականին «Բարսելոնա» տեղափոխվելու իր սկանդալային որոշումը։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել դրա համար: Ես չէի գիտակցում այն կապվածությունը, որն ունեի: Բավականին երիտասարդ էի: Իմ հեռանալը սխալ էր, բայց ես վերադարձա և արեցի այնպես, որ ամեն ինչ լինի նախկինի պես»,- ասել է ֆուտբոլիստը։
2021 թվականին «Ատլետիկոն» երկու տարով վարձակալել էր Գրիզմանին «Բարսելոնայից», ինչից հետո հետ գնեց նրա տրանսֆերային իրավունքը: Այդ ժամանակվանից ֆուտբոլիստը հանդես էր գալիս մադրիդյան ակումբի կազմում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գրիզմանը կտեղափոխվի «Օռլանդո Սիթի», որի հետ արդեն պայմանագիր է ստորագրել: