Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 11-17-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մայիսի 11-17-ը:

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.48 մ (17.05.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 20 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2026 թվականի մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.980 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մայիսի 17-ը ներառյալ՝ 67.581 մլն.մ³:

Leave a Comment