Պոլիկլինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը և հրահանգել` դիմում գրել. Hraparak.am



Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպից հետո նրան ազատելու են աշխատանքից։



Hraparak.am-ի տեղեկություններով` ընդդիմադիր կնոջը պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է և ասել` ազատման դիմում գրիր, կինն էլ պատասխանել է` ազատման դիմում չի ներկայացնելու։


Արփինե Սողոյանի աղջիկը` Տաթևիկը կայքին ասել է, որ հրահանգ եղել է` այլ մեկնաբանություն չտալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment