Ադրբեջանի մաքսային ծառայությունը հայտնել է, որ 2026 թվականի առաջին չորս ամիսներին դեպի Հայաստան է արտահանվել 10 մլն դոլարի արտադրան, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվել է, որ այդ ցուցանիշը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,08%-ը։
Հայկական կողմն այս առնչությամբ դեռևս մեկնաբանություններ չի ներկայացրել։
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հորդորել էին հայ և ադրբեջանցի գործարարներին սկսել շփումներ՝ փոխադարձ տնտեսական կապերի ամրապնդման համար։
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումների մասին հայտնի էր դարձել 2025 թվականի վերջից։ Ադրբեջանական կողմը պարբերաբար տեղեկություններ է տարածում նոր արտահանումների մասին։
Ըստ էկոնոմիկայի նախարարության կա Հայաստանից Ադրբեջան արտահանվող ապրանքների հստակ ցանկ։
Հայ-ադրբեջանական տնտեսական շրջանակները շփվել էին Աղվերանում երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ։
