Դատապարտում ենք արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը. Իրավապաշտպաններ


Հասարակություն


«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել, որով դատապարտում է արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը։

«Խստորեն դատապարտում ենք հինգ դիմակավորված անձանց մասնակցությամբ անընդունելի տեսանյութն առիթ օգտագործելով՝ արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը։

Վարչապետն իր խոսույթում բազմիցս շեշտադրում է արցախյան բարբառը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելության ալիքի»,-նշված է հայտարարության մեջ։


Leave a Comment