Ադրբեջանը հայտնել է՝ ինչ արժեքի ապրանք է արտահանել Հայաստան


Միջազգային


Այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանք։

Ըստ Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեի տվյալների՝ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.08%-ը, նշում է APA-Economics-ը։

Այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը այլ երկրների հետ կազմել է 17,403,345,140 դոլար։


Leave a Comment