Իրանն ունի ուրանը խաղաղ նպատակներով հարստացնելու բոլոր իրավունքները. Լավրով

Իրանն ունի լիակատար իրավունք խաղաղ նպատակներով հարստացնել ուրանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմնական սկզբունքն այն է, որ Իրանը, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ մասնակից պետություն, ունի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու լիակատար իրավունք», – մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

Leave a Comment