Կոբախիձեն և Ալիևիը ստորագրել են էներգետիկ և տրանսպորտային կարևոր համաձայնագրեր

Կոբախիձեն և Ալիևիը ստորագրել են էներգետիկ և տրանսպորտային կարևոր համաձայնագրեր

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը, առևտրատնտեսական կապերի զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային աշխարհաքաղաքական մարտահրավերները՝ շեշտելով խաղաղության կարևորությունը կայուն զարգացման համար։

Հանդիպման արդյունքներով Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվել է էներգետիկ և տրանսպորտային ոլորտների համաձայնագրերի խոշոր փաթեթ։ Մասնավորապես, կնքվել է էլեկտրաէներգիայի մատակարարման և տարանցման հիմնական պայմանների մասին 20-ամյա միջկառավարական համաձայնագիր, ինչպես նաև 20 տարով երկարաձգվել է դեռևս 2003 թվականին ստորագրված գազի առուվաճառքի պայմանագիրը, որը երաշխավորում է Վրաստանի բնակչության գազամատակարարման անվտանգությունը։

Բացի այդ, ստորագրվել է Երկկողմ համակարգող խորհրդի արձանագրություն, որով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նոր հատվածը կդրվի լիարժեք շահագործման։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ 6-ամյա ընդմիջումից հետո, սույն թվականի մայիսի 26-ից կվերականգնվի Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment