Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ իրանական արտասահմանյան ակտիվների ապաարգելափակումը և պատժամիջոցների վերացումը չի կարող համարվել Թեհրանի պայման, այլ նրա օրինական պահանջ։
«Ենթադրենք, որ կարող եք ասել, որ Իրանը պահանջում է իրանական ակտիվների ապաարգելափակումը։ Ես ասում եմ, որ սա մեր պահանջն է, և բացարձակապես օրինական պահանջ։ Մենք չենք սպասում, որ մյուս կողմը պարզապես մեզ փող տա։ Սա իրավունք է, որն անարդարացիորեն խլել են Իրանից», – ընդգծել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Բաղային հավելել է, որ պատժամիջոցների վերացումը և տարբեր բանկերում տարիներ շարունակ սառեցված ակտիվները պահանջներ են, որոնք իրանցի բանակցողները պաշտպանում են Միացյալ Նահանգների հետ բանակցությունների յուրաքանչյուր փուլում։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են մեկնաբանություններ և առաջարկներ փոխանակել Պակիստանի միջոցով՝ Իրանի վերջին խաղաղության ծրագիրը ճշգրտելու համար։