«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու քրեական վարույթով 6 անձ կալանավորվել է

Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Iravaban.net- -ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 6 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։

Հիշեցնենք, որ նշված համայնքներում, որտեղ քարոզարշավ էր անցկացրել ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները խոչընդոտել էին ընթացքը։

 

 

Leave a Comment