Ֆրանսիական CMA CGM նավագնացության ընկերությունը կասեցրել է Կուբա բեռնափոխադրումների բոլոր պատվերները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ընկերությանը։
«Ֆրանսիական CMA CGM նավագնացության հսկան կասեցրել է Կուբա ուղարկվող բոլոր պատվերները», – գրել է ընկերությունը գործակալությանը ուղղված հայտարարության մեջ։
Ինչպես նշում է գործակալությունը, ընկերությունը իր որոշումը հիմնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 1-ի հրամանագրի վրա։
CMA CGM-ը հավելել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և կհարմարեցնի իր գործունեությունը ներդրվող կանոններին համապատասխան։