Ճապոնիայի կառավարությունը քննարկում է վաղ նախազգուշացման և ռադարներով հագեցած անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման հնարավորությունը, որպեսզի բարելավվի Խաղաղ օվկիանոսի մոնիթորինգը, հաղորդում է «Յոմիուրի» թերթը։
Ռադարները նախատեսվում է տեղադրել ամերիկյան MQ-9B Sea Guardian ԱԹՍ-ների վրա, որոնք Ճապոնիան մտադիր է տեղակայել Ծովային ինքնապաշտպանության ուժերի հետ մինչև 2027 թվականը։ ԱԹՍ-ները կարող են երկար ժամանակով թռիչքներ կատարել և ունեն մոտավորապես 4900 կմ թռիչքի հեռավորություն։
Դրանք նախատեսվում է տեղակայել Իվո Ջիմա և Մինամի-տորի կղզիներում։ Բացի այդ, ռադիոհայտնաբերման շարժական ռադարային համակարգեր նախատեսվում է տեղակայել Օգասավարա կղզիների Իվո Ջիմա և Չիչի-ջիմա կղզիներում։