Իրաքում հայտնաբերվել է ևս մեկ իսրայելական ռազմական բազա, հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով իրաքցի և այլ տարածաշրջանային պաշտոնյաների։
Թերթի տվյալներով՝ «պահպանվող իսրայելական ռազմական օբյեկտը» հայտնաբերել է հովիվ Ավադ ալ-Շամմարին։
Տղամարդը կապ է հաստատել իրաքյան ուժերի հետ՝ պատմելով նրանց օբյեկտում տեսած զինվորների, ուղղաթիռների և վրանների մասին:
Ականատեսների խոսքով՝ հովիվը հետագայում սպանվել է, երբ նրա մեքենայի վրա ուղղաթիռից կրակ են բացել: Ալ-Շամմարիի ազգականը հաստատել է այս տեղեկությունը:
«Աշ-Շամմարիի պատահաբար հայտնաբերած բազան օգտագործվել է 2025 թվականի հունիսին Թեհրանի դեմ 12-օրյա պատերազմի ժամանակ», – հաղորդում է թերթը՝ հղում անելով տարածաշրջանի երկրներից մեկի անվտանգության պաշտոնյաներին։