Չինաստանի հարավում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ

Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուան ինքնավար շրջանում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի սեյսմիկ ցանցերի կենտրոնին (CENC):

«5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լյուչժոու քաղաքի Լյունան շրջանում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժը գրանցվել է երկուշաբթի օրը՝ Պեկինի ժամանակով ժամը 00:21-ին (կիրակի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19:21-ին): Երկրաշարժը տեղի է ունեցել ութ կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։

Leave a Comment