ԱՄՆ-ն և Չինաստանը համակարծիք են, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և կոչ են անում բացել Հորմուզի նեղուցը, հայտարարել է Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին կատարած այցից հետո։
«Երկու առաջնորդներն էլ ( ԱՄՆ-ն ու Չինաստանը – խմբ.) համաձայն են, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, կոչ են արել բացել Հորմուզի նեղուցը և համաձայնել են, որ ոչ մի երկրի կամ կազմակերպության չպետք է թույլատրվի վճար գանձել (դրանով անցնելու համար – խմբ.)», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։