Ըմբիշ Էրիկ Ղազարյանը դարձել է Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

45 կգ քաշային ըմբիշ Էրիկ Ղազարյանը դարձել է Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության է հասել բելառուս ըմբիշի նկատմամբ ու նվաճել բրոնզե մեդալ։

Leave a Comment