Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում

Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում։
Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։
Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։
Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը»։

Leave a Comment