Խափանում՝ մետրոյում․ երթևեկությունը ժամանակավորապես փոխվել է

Երևանի Մետրոպոլիտենի պաշտոնական կայքէջը հաղորդագրություն է տարածել․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում։

Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով։

Մինչ այդ մետրոպոլիտենը կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։

Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասվում է հայտարարություն։

Leave a Comment