Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ի իրազեկող տեսանյութը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրազեկող տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են քաղաքացիները փոխել իրենց ընտրատեղամասը։

«Հարգելի՛ ընտրողներ, նման դիմումները կարող եք ուղարկել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն մինչ մայիսի 26-ի 14:00-ն:

Ովքե՞ր կարող են նման դիմում ուղարկել.

  • Ովքեր հաշվառված են մի համայնքում, բայց քվեարկության օրը լինելու են այլ համայնքում:
  • Ովքեր հաշվառում չունեն:
  • Ովքեր հենաշարժական խնդիր ունեն, բայց իրենց տեղամասը հարմարեցված չէ:

Կարևոր նկատառում՝ Վերջին խմբի ընտրողները կարող են տեղամասի փոփոխության դիմում ուղարկել նաև միևնույն համայնքի կամ բնակավայրի ներսում»:

Leave a Comment