Ինչպես է իրականացվում գործնական քննության ընդունումը իրական պայմաններում

Iravaban.net–ը ներկայացնում է ՀՀ կառավարության որոշմամբ ճանապարհային երթևեկության իրական պայմաններւմ գործնական քննության ընդունման կարգը՝

  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունն անցկացվում է գործնական վարման ուսուցում իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չարգելված ճանապարհներին:
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության երթուղու երկարությունը պետք է կազմի 1,5-4 կմ և պետք է հնարավորություն տա քննություն ընդունողին տալու ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (N 3 ձև) մեջ նշված գործողությունները կատարելու հանձնարարականներ:
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ժամանակ քննություն ընդունողը պետք է գտնվի տրանսպորտային միջոցի ներսում, բացառությամբ «A» կարգի և «AM», «A1», «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներով քննություն ընդունելու դեպքերի:
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ժամանակ տրանսպորտային միջոցի ներսում կարող է գտնվել նաև վարորդի թեկնածուի մեկ ներկայացուցիչ` առանց քննությանը միջամտելու իրավունքի (եթե տրանսպորտային միջոցի կառուցվածքը տալիս է այդպիսի հնարավորություն):
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը հանձնելու համար տրվում է 25 րոպե ժամանակ «B» և «BE» կարգերի համար, իսկ ավտոդրոմի կամ ավտոհրապարակի բացակայության դեպքում՝ նաև «A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի համար և 45 րոպե ժամանակ՝ «C», «D», «CE», «DE» կարգերի և «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի համար։ Այդ ժամանակի մեջ չպետք է հաշվարկվի վարորդի թեկնածուներին ընդունելու, տրանսպորտային միջոցը նախապատրաստելու, ճանապարհի անվտանգության հետ կապված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը զննելու, հատուկ մանևրներ կատարելու և գործնական քննության արդյունքները հայտարարելու ժամանակը։
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը դադարեցվում է մինչև սույն կարգի 50-րդ կետով սահմանված ժամանակը լրանալը՝ անմիջապես, եթե քննություն հանձնողը թույլ է տալիս ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որևէ խախտում: Այս դեպքում գործնական քննության արդյունքը համարվում է բացասական:
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 10-ը վարորդի թեկնածուի կողմից կատարվել են ճիշտ:
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ընթացքում քննություն ընդունողը վարորդի թեկնածուի կողմից կատարված գործողությունների արդյունքները նշում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ:
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ավարտից հետո քննություն ընդունողը ստորագրում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը և վարորդի թեկնածուին տեղեկացնում է քննությունը դրական կամ բացասական հանձնելու մասին: Անձի ցանկությամբ քննության արդյունքների վերաբերյալ կարող է տրվել արձանագրության՝ կնիքով հաստատված օրինակ:
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության ավարտից հետո անձին վերադարձվում են ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ (ցանկի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը` «ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառերով դրոշմակնքվելուց հետո) և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ եթե գործնական քննության արդյունքը եղել է բացասական, նաև՝ ցանկի 6-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
  • Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննությունը դրական հանձնելու դեպքում ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կցվում է անձի` վարորդական վկայական ստանալու գործին:

Leave a Comment