Փաշինյանը հեռախոսով զրուցել է Տոկաևի հետ

Կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հաղորդվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։

Հեռախոսազրույցի առիթը Տոկաևի ծննդյան տարեդարձն էր։ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հետագա հաջողություններ՝ պետական բարձր պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Leave a Comment